Գյումրու համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը

Գյումրու համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը: Այս մասին հայտնել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

Նա նաև հայտնել է , որ գործադուլ չկա, բոլորը նորմալ եկել են աշխատանքի իրենց սովորական ժամին։

Հիշեցնենք, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։

Ըստ ՔԿ հաղորդագրության ՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, մեղադրվում են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար: Նրանց պաշտոնավարումը կասեցվել է։