Լավրովը և Ռուբիոն քննարկել են Պուտինի և Թրամփի բարձրացրած հարցերը. ՌԴ ԱԳՆ

Լավրովը և Ռուբիոն հոկտեմբերի 16-ին «կառուցողական քննարկում» են անցկացրել Պուտինի և Թրամփի կողմից բարձրացված հարցերի շուրջ կոնկրետ քայլերի վերաբերյալ, հայտնել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը: Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները համաձայնել են անցկացնել նոր գագաթնաժողով, այս անգամ՝ Բուդապեշտում:

Լավրովի հետ զրույցում Ռուբիոն ընդգծել է երկու երկրների ներկայացուցիչների միջև առաջիկա շփումների կարևորությունը՝ Ուկրաինայում հակամարտությունը նախագահ Թրամփի տեսլականին համապատասխան լուծելու համար, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Արտաքին գործերի նախարար Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 23-ին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: