Գյումու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Կենտրոն» ՔԿՀ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նա հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանին դեմ գործ հարուցելու հրահանգը այնքան ուժեղ է եղել, որ 21 հոգանոց քննչական խումբ են ստեղծել. «Էս պետության մեջ այնքան կոռուպցիա կա, որոնց մասին ես անընդհատ ահազանգում եմ, որով Հակակոռուպցիոն կոմիտեն չի զբաղվում, ոչ մի գործընթաց, ոչ մի քննչական խումբ չի ստեղծվում, բայց էս գործով ստեղծվել է 21 հոգանոց քննչական խումբ։ Էդ ի՞նչ կոռուպցիա էին ուզում հայտնաբերեին, որը գոյություն չունի»,–ասաց նա։
Փոստանջյանի խոսքով, մեղադրանքի էությունն այն է, որ իբր Վարդան Ղուկասյանն առաջարկել է, որ իրեն կաշառք տան։

