Ամենայն Հայոց կաթողիկոսին անգամ բանտելն ու մեկուսացնելը չեն բացում հայրապետական գահի ճանապարհը

Մի կարևոր դիտարկում

Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ քրեական գործի հարուցումը և անգամ նրան բանտելն ու մեկուսացնելը բնավ չեն բացում հայրապետական գահի ճանապարհը և ոչ էլ ձևավորում են մի իրավիճակ, երբ եկեղեցու ժամանակավոր կառավարումը կանցնի նիկոլահաճո մեկի ձեռքը: 

Վեհափառ Հայրապետն անհրաժեշտության դեպքում ինքն իր հայեցողությամբ կնշանակի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, ինչպես որ ժամանակին երջանկաահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը արտասահմանում բուժվելու ընթացքին նշանակեց Գարեգին արքեպս. Ներսիսյանին (ներկայիս Վեհափառ Հայրապետին) կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ: 

Էս ընթացքն ընդամենն էլ ավելի կբացահատի երկու կարևոր բան.

Ա. էս իշխանությունների ով լինելը

(ի Հայաստան և ի սփյուռս հույժ անհասկացողների համար, (որք բազմեալ կան յաթոռս նուիրապետականս), որ դեռ չեն հասկացել կամ դեռ ինչ-որ հույսեր են տածում).

Բ. և վերջնականորեն կբացահայտի ազգ ու ժողովրդից լավագույն դեպքում ցեղախմբի վերածված հանրության դեմքը:

Իրավիճակից ելքը բնավ պաթոսային գրառումներ անելը չէ, Վեհափառի նկարները պատերին փակցնելը չէ, «ինչպե՜ս կարելի է» վանկարկումները չեն (կարելի է այնպես, ինչպես Արցախի հանձնումն ու ուրացումը, որը հանգիստ մարսեցԻՆՔ), ելքը 

մեկն է և նույնն ինչ պատերազմի օրերին էր, նոյեմբերի 9-ին, և դրան հաջորդող այս ողջ ընթացքին…!!!

ոչինչ չի փոխվել: 

Վահե Բեգոյան

ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒ հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար-խմբավար