Օրբանը հայտնել է, որ այսօր պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ ուրբաթ, մինչև կեսօր, հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է Magyar Nemzet-ը։

«Ես երեկ երեկոյան հեռախոսով խոսել եմ Ամերիկայի նախագահի հետ, բայց լուրը մի փոքր ավելի վաղ է հայտնվել»,- ասել է Օրբանը, երբ նրան հարցրել են, թե երբ է իմացել, որ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը մտադիր են հանդիպել Բուդապեշտում։

Նախորդ օրը Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտնել Հունգարիայի մայրաքաղաքում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մասին։ Ստույգ ամսաթիվը դեռևս անհայտ է։