ՀՀ դեսպանը և Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավարը քննարկել են խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալիային։

Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։