Փաշինյանն ու Ալիևը այսօր արդեն ընկերներ են, անհավանական է․ Թրամփը՝ վաշինգտոնյան արդյունքների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում՝ «խաղաղության գագաթնաժողովում» հիշատակել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին` հիշեցնելով, որ կարգավորել է «տարիներ ի վեր ձգվող կոնֆլիկտը»։ Նա հայտարարել է, որ 1 ժամում լուծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 32 տարի չլուծված հակամարտությունը․
«Տեսեք, նրանք [Փաշինյանն ու Ալիևը] նստած են այստեղ։ Երբ ես առաջին անգամ հանդիպեցի նրանց Օվալաձև գրասենյակում, նրանք նստած էին տարբեր կողմերում, և մեկ ժամ անց նրանք արդեն փաթաթվում էին, և այժմ նրանք միասին նստած են որպես ընկերներ, նայեք նրանց: Ես ուզում եմ երկուսիդ էլ շնորհակալություն հայտնել: Դա անհավանական է»։

