«Մեր ձևով» շարժմանն է միացել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարօն Աճեմօղլուն

«Մեր ձևով» շարժմանն է միացել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարօն Աճեմօղլուն։ Նա տեսակապով մասնակցում է «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովին։

«Այս նախաձեռնությունը բարձրացնում է Հայաստանի առջև այսօր կանգնած մի շարք կարևոր հարցեր, և ես շատ ուրախ եմ այսօր հնարավորության համար ձեզ հետ կիսվելու զեկույցի թեմաների շուրջ իմ դիտարկումներով»,- տեսաուղերձում ասել է Տարօն Աճեմօղլուն:

«Մենք ապրում ենք վճռորոշ մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը կանգնած է տեխնոլոգիական, քաղաքական և ինստիտուցիոնալ խորը փոփոխությունների շեմին: Այս փոփոխություններն առնչվում են նաև Հայաստանին: Ցավոք, Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեքորեն օգտագործել իր տնտեսական և ժողովրդական ներուժը»,-նշել է նա: