Նիկոլ, հազար ներողություն, բայց Ռահմոնն ինչ դաձավ, որ անգամ ինքն է քեզ հեգնում ու ծաղրում. Ֆարմանյան
Նիկո՛լ,
Դիցուք, հայ ժողովուրդն օրը տաս անգամ ընտրում է քեզ: Ու այդպես 100 տարի: Դիցուք, երկրի ներսում անգամ մեկ ընդդիմախոս էլ չունես: Դիցուք, ինչ ուզես՝ այդպես է:
Լավ, դու չե՞ս ամաչում: Չես ամաչու՞մ ուր ես հասցրել մեր երկրի ու ժողովրդի հեղինակությունն ու արտաքին վարկը: Չես ամաչու՞մ:
Հազար ներողություն, բայց Տաջիկստանի նախագահ Ռահմոնն ինչ … դաձավ, որ անգամ ինքն է քեզ հեգնում ու ծաղրում: Ի դեմս քեզ, Հայաստանն ու հայ ժողովրդին է ծաղրում: Հիմա էլ Տաջիկստանի նախագահ Ռահմո՜նը:
Էն նույն Ռահմոնը, ում Նազարբաևը հրապարակային «լակոտ» էր անվանում ու արժանանում նրա քար լռությանը: Ու դա անում էր ԱՊՀ երկրների նախագահներին ուղեկցող բազմամարդ պատվիրակությունների ներկայությամբ: Հասկանու՞մ ես:
Ես քո փոխարեն գետինն եմ մտնում, Նիկո՛լ:
Ես քեզ չեմ հասկանում ոչ մի ձև. ոչ իշխանությունը, ոչ մեծ փողն ու ոչ էլ սեփական կյանքն անգամ էս տեսակ ստորացում ու նվաստացում չարժեն: Նաև քո, բայց առաջին հերթին մեր ժողովրդի ու Հայաստանի»։

