Փաշինյանը ճիշտ էր, Պուտինը՝ սխալ, ըստ ՀՀ վիճակագրության կոմիտեի
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության տարբեր թվեր են ներկայացրել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է նրանց բանավեճին, ներկայացնելով ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»,- նշել է Պապոյանը։

