2-3 ամիսը մեկ նույն ճանապարհն է․ վաղը կրկին տեղափոխվելու եմ կլինիկա․ Զառա Արամյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանն իր ֆեյսբուքյան էջում նոր հրապարակում է կատարել՝ հայտնելով, որ վաղը կրկին տեղափոխվելու է հիվանդանոց։
Նա գրել է.
«Կրկին նույն ճանապարհը… կարծես արդեն սովորույթ դարձած լինի, որ 2-3 ամիսը մեկ նույն ճանապարհն է, ու այդ ճանապարհին փորձում եմ հնարավորինս շատ ըմբոշխնել Երևանս, փողոցները, մարդկանց, լույսերը, քանզի 2 տարի է, ինչ այլ տարբերակ, քան սլացող մեքենայի լուսամուտից նայել քաղաքին, դեռ չունեմ։ Վաղը կրկին տեղափոխվելու եմ կլինիկա։
Պինդ եմ ( հա՞ որ), լավատես եմ… հավատքի մեջ եմ։ Սիրում եմ բոլորիդ։
Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»։

