Գեղամ Մանուկյանը կատարել է Միքայել Սրբազանի խնդրանքը. նրան թուրքերեն գրքեր է փոխանցել (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կատարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի խնդրանքը. նրան թուրքերեն գրքեր է փոխանցել։

«Օրերս Միքայել Սրբազանին այցիս ընթացքում նա ցանկություն էր հայտնել՝ ի շարս այլ լեզուներով ընթերցանության համար նաև թուրքերեն գրքեր ստանալ։ Իսկ ամեն օր Սրբազանը տարբեր լեզուներով է ընթերցանությամբ զբաղվում։ Խոստումս կատարեցի։ Այսօր փոխանցեցի զույգ հատորներ, որոնք նաեւ իրենց բովանդակությամբ են խորհրդանշական։

Թերևս մեկ էլ իմ նստած տարիներին է ԱԱԾ մեկուսարան թուրքերեն գրքեր բերվել»։