Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունում է Ալիև-Փաշինյան նախաստորագրված համաձայնագիրը
Վաշինգտոնում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը պատմական նշանակություն ունի։ Գաբալայում ԱՊԱ-ի թղթակցի փոխանցմամբ՝ հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։
Վերջինս նշել է, որ այս համաձայնագիրը զգալիորեն կամրապնդի թյուրքական աշխարհը և կստեղծի նոր տարանցիկ հնարավորություններ. «Մեր երկրների տնտեսությունների արժեքը կազմում է 2.1 տրիլիոն դոլար, իսկ մեր առևտրաշրջանառությունը՝ 1.1 տրիլիոն դոլար։ Այնուամենայնիվ, մենք օգտագործում ենք մեր ներուժի միայն 7%-ը»,- ասել է նա։

