Հունգարիայի վարչապետը կմասնակցի «Թյուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կայցելի Ադրբեջան։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հունգարացի առաջնորդը կմասնակցի «Թյուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովին, որը տեղի կունենա Գաբալայում հոկտեմբերի 6-7-ը։
Այցի ընթացքում Հունգարիայի վարչապետը երկկողմ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։

