ՌԴ փոխվարչապետը կայցելի Ադրբեջան

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան։ Այս մասին ԱՊԱ-ի մոսկովյան թղթակցին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ​​աղբյուրները։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Օվերչուկի այցը Բաքու նախատեսված է հոկտեմբերի 13-14-ին, մանրամասները ներկայումս ճշտվում են։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Օվերչուկը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի եռակողմ հանդիպմանը։

Իրանական կողմից եռակողմ հանդիպմանը կմասնակցի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիղը։