Շիրակ Թորոսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նիստին
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հոկտեմբերի 2-ին հեռավար ձևաչափով մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականություն, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նիստին:
ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում գյուղատնտեսական քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի ոլորտում մոդելային օրենսդրական գործունեության զարգացման հեռանկարային ուղղություններին, ԱՊՀ անդամ պետություններում Հողային օրենսգրքի մոդելային նախագծին, «Ջերմոցային գազերի արտանետումների մոդելային սահմանափակման մասին» օրենքի նախագծին վերաբերող հարցեր:

