Դրսում լաց ու աղերսանք, ներսում հոխորտանք

Նիկոլ, քո քաղաքականությունը ոչ թե «վիզը ծուռ » է, այլ՝ «կզած»։

Նիկոլ, լսեցի երեսփոխանիդ բերանով քո պատասխանը ԱԺ լսումներին։

Քաղաքական խոսք ՝ զրո, փաստեր՝ զրո, վիրավորանք՝ լիքը։

Չլրջացաք էլի, վարչապետ էլ դարձար, քո խոսքը նույնն է մնացել։

Դրսում՝ լաց ու աղերսանք, ներսում՝ հոխորտանք։

Հոխորտացո՞ղ եք, գնացեք Ալիևի դեմ հոխորտացեք, որ էլ «բիզիմդիր», էլ՝ «նոլդու», էլ՝ կապիտուլյացիա, էլ՝ միջանցք ու էլ ինչ ասես, որ չի ասում։

ՄԱԿ-ի ամբիոնից սաղ աշխարհի դեմը Ալիևից «կապիտուլյացիա» ու «միջանցք» չասել ես մուրում, եկել եք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքականությունից եք խոսում։

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» ուղարկեց թուրքական պահանջները ու պասլատ արեց ադրբեջանական նարատիվները, իսկ դու «կզել» ես ադրբեջանական պահանջների առաջ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից