Դավիթ Գասպարյանը ազատազրկված անձանց պատմել է Չարենցի կյանքի կարևոր դրվագների մասին, անդրադարձել գրողի բանտարկման շրջանին

Չարենցագետ Դավիթ Գասպարյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Հայ գրականագետ, գրաքննադատ և չարենցագետ Դավիթ Գասպարյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց նորովի ներկայացրել է Եղիշե Չարենցի անհասանելի մեծությունը։

Հանդիպման ընթացքում բանախոսը պատմել է մեծ գրողի կյանքի և ստեղծագործական ուղու կարևոր դրվագների մասին, անդրադարձել Չարենցի բանտարկման շրջանին՝ ընդգծելով նրա անսպառ ուժն ու ստեղծագործական ոգին։ Քննարկումն ուղեկցվել է հարցուպատասխանի ձևաչափով․ Դավիթ Գասպարյանը պատասխանել է ազատազրկված անձանց հետաքրքրող հարցերին։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն