Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքը ո՛չ փող ունի, ո՛չ էլ բնակարան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է փող և բնակարան չունենալու մասին: Այս մասին նա գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում, փոխանցում է lenta.ru-ն։
Ահա թե ինչպես նա դիմեց դատարանին, որը նրան դատապարտեց «իր կառավարման ընթացքում միջոցների հափշտակության» համար։
«Դուք շատ լավ գիտեք, որ ես գործնականում փող չունեմ։ Վրաստանում, որը ես վերակառուցել եմ, ես նույնիսկ բնակարան չունեմ։
Ես ներկայումս զրկված եմ ազատությունից, բայց դուք և ձեր ղեկավարը (հավանաբար նկատի ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլուն) շատ լավ գիտեք, որ ես շատ հաջողակ եմ, իսկ դուք՝ լիակատար ձախողակ», – գրել է Վրաստանի նախկին նախագահը։
Հիշեցնենք, որ դատարանը Սահակաշվիլուն պարտավորեցրել է պետական գանձարանին վճարել ավելի քան 3 միլիոն դոլար։

