Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողը նշել է՝ վրեժխնդիր է եղել․ ՔԿ նախագահ

ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Հանրային Հ/Ը-ում մանրամասներ է հայտնել՝ ինչպես են բացահայտել Մերձավանի սպանությունները։

Նա ընդգծել է՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ինքնախոստովանական ցուցմունքում նշել է՝ պատճառը վրեժխնդրությունն էր:

«Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է եղել, ինքը մտերիմ է եղել Գրիգոր և Նարեկ Օհանյանների հետ, իր կարծիքով, իր ընկերը սպանվել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից և այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին»,-ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը:

Հիշեցնենք՝ դատարանը կալանավորել է Փարաքար համայնքի ղեկավարի ու նրա ընկերոջ՝ քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Հ. Հարությունյանին։ Այս գործով ավելի վաղ կալանավորվել էր Նարեկ Օհանյանը։