Պուտինը և Փաշինյանը քննարկել են հայկական ատոմակայանի շահագործումը և երկկողմ հարաբերությունները
Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կրեմլից հայտնում են՝ Պուտինը և Փաշինյանը քննարկել են հայկական ատոմակայանի շահագործումը և երկկողմ հարաբերությունները։
ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է․ «Մենք միշտ քննարկելու բան ունենք, մեր կապերը լավ զարգանում են բոլոր ոլորտներում»։
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Երևանը սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ և աշխատում է Հայկական ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի 31-ին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

