Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է, Միքայել Սրբազանը հաղթելու է․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում  է․

«Չեմ կիսել Միքայել Սրբազանի մի շարք քաղաքական գնահատականներ, բայց ընդունել եմ նրան որպես բարձրորակ ինտելեկտուալ և բացառիկ հոգևորականի։

Վստահ եմ, որ իր անխուսափելի ազատարձակումից հետո ևս մեր տարաձայնությունները պահպանվելու են։

Պլատոնը իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է՝

Միքայել Սրբազանն անմեղ է:

Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է։

Միքայել Սրբազանը հաղթելու է։

Ազատություն իրեն և բոլոր հայ քաղբանտարկյալներին՝ Երևանում և Բաքվում»,- նշել է Աշոտյանը։