Փաշինյանին ասել եմ 100 անգամ՝ թող հրապարակի Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը․ Տեր-Պետրոսյան
«Ասել եմ հարյուր անգամ՝ թող հրապարակի Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, իր ձեռքի տակ են։ Չի հրապարակում, թող հրապարակի»,- Մատենադարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով, որ Փաշինյանը նախկին երեք նախագահներին բանավեճի է հրավիրում, իրենք մերժում են։
Հարցին՝ եթե հրապարակի, կգնա՞ բանավեճի, Տեր–Պետրոսյանը պատասխանել է. «Եթե հրապարակի, վեճը վերջացած կլինի, որովհետև ամեն ինչ ասված է այնտեղ»։
Դիտարկմանը, որ անգամ հրապարակելուց հետո Փաշինյանը կարող է իրեն մեղադրել, նա կարճ է արձագանքել. «Թող մեղադրի»։
Լրագրողի հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ծանր տանում իր գրառումերը, նախագահն ասել է. «Ես Նիկոլ Փաշինյանին գրավոր եմ պատասխանում»։
Նշենք, որ այսօր Մատենադարանում Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում էր իր 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին։

