Հարկ համարեցի՝ խոսեցի. Լևոն Տեր–Պետրոսյան

Հարկ համարեցի՝ խոսեցի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մատենադարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում իր ակտիվությունը, երբ քննադատում է իշխանություններին։

Հարցին՝ ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է 2026-ի խորհրդարանական ընտրություններին, նա պատասխանեց. «Դա Լևոն Զուրաբյանին հարցրեք»։

Նա չմեկնաբանեց նաև, թե ինքը լինելո՞ւ է ՀԱԿ-ի ցուցակում կամ գլխավորելո՞ւ է այն։ «Հետո, հետո»,–ասաց առաջին նախագահը։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանում մասնակցում է իր 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին։