ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրենը՝ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել
«Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը,-գրել է ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիդ Փափազյանը։- Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ստեղծվեց 2019-ին՝ մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ ներգրավելու է օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանելու է խոշոր նախագծեր և զարգացնելու ենթակառուցվածքներ: Հինգ տարի անց, սակայն, այդ ակնկալիքներից մնացել են ձախողված ծրագրերը, սնանկացած բիզնեսներն ու դատական հայցերը։ ԱՆԻՖ հիմնադրամով 25 միլիարդ դրամ փոշիացվել է։

