ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին
ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այցը Բաքու։
Հարցին՝ արդյունավե՞տ է եղել այցը, արդյոք հայ գերիներին վերադարձնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ԱԽ քարտուղարը կրկնեց. «ԱԱԾ–ն ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»։
Հարցին, թե պլաններում կա՞, որ դուք ևս այցելեք Բաքու, նա արձագանքեց. «Որևէ այդպիսի քննարկում չկա»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը երեք օր` սեպտեմբերի 19-ից 21-ը այցելել է Բաքու՝ ֆորումին մասնակցելու նպատակով։

