Չորրորդ հանրապետության մասին խոսել, նշանակում է քանդել Երրորդ Հանրապետության իրավակարգը

Քաղաքագետ Արա Պողոսյանը անդրադառնալով ՔՊ կուսակցության հռչակագրի նախագծին, որով հայտարարվել է, թե «Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք, գրել է․  «Շա՜տ, շատ վաղուց եմ ասել, որ այս իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի Երրորդ Հանրապետության վախճանին։ Դրան հաջորդող շրջանը նման է լինելու ՀԽՍՀ (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն) շրջանին, երբ Հայաստանի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունը որոշվում էր Հայաստանից դուրս։ Թեպետ որպես այդպիսին արտաքին քաղաքականություն գոյություն չուներ և այն պատվիրակված էր կենտրոնին։

Բայց, ըստ էության, Փաշինյանի այս հայտարարությունը հենց սահմանադրական կարգի նախապատրաստության տապալման մասին է։ Չորրորդ հանրապետության մասին խոսել, նշանակում է քանդել Երրորդ Հանրապետության իրավակարգը, այլ կերպ ասած՝ կատարել սահմանադրական կարգի տապալում։

Սա անկախ դատական և իրավական համակարգ ունեցող երկրում անարձագանք չէր մնա, բայց ․․․

.Օրակարգ. Հռչակագրից հրաժարվելով՝ Փաշինյանը լուծարում է երրորդ հանրապետությունը

.Հայաստանի Երրորդ հանրապետությունը մահացել է, իսկ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը Հայաստանի Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու»։