Օրենբուրգի օդանավակայանը ժամանակավորապես փակ է

Օրենբուրգի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Օրենբուրգի օդանավակայանում մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ։ Այս սահմանափակումները անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ