Ըմբշամարտիկ Ռազմիկ Քուրդյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին

Զագրեբում ընթացող Աշխարհի առաջնությունում այսօր պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամ Ռազմիկ Քուրդյանը 130 կգ քաշային կարգում վիճակահանությամբ առաջինը մրցելու էր Ադրբեջանը ներկայացնող Բեկա Կանդիլակիի հետ: Հավասար գոտեմարտում Ռազմիկը հաղթեց ադրբեջանցուն և 1/8 եզրափակչում հանդիպելու է UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Պավել Կլինչուկի հետ: