Ալեն Սիմոնյանը և Մեհդի Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Դեսպան Սոբհանին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին համատեղ աշխատանքային հաջողված համագործակցության համար:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցերի: