Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է. հայտարարել է Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ վստահ է, որ Չարլի Քըրքի սպանության գործով կասկածյալը կալանավորված է։ Այս մասին գրում է CNN-ը։  Լրատվամիջոցի աղբյուրների հաղորդմամբ, մեկ անձ ձերբակալվել է և հարցաքննվում է մահացու կրակոցների գործով։

Իշխանությունները հրապարակել են կադրեր, որոնք, նրանց խոսքով, ցույց են տալիս, թե ինչպես է կասկածյալը փախչում սպանությունից հետո։ CNN-ի կողմից ձեռք բերված մեկ այլ տեսանյութում երևում է կասկածյալի նկարագրությանը համապատասխանող մի անձ, որը կրակոցներից առաջ քայլում է հանցագործության վայրի մոտ գտնվող բնակելի թաղամասում։

Ավելի ուշ New York Post-ը հաղորդել է, որ ամերիկացի պահպանողական ակտիվիստի սպանության մեջ կասկածվում է Յուտայի 22-ամյա բնակիչ Թայլեր Ռոբինսոնը։

CNN-ն էլ փոխանցում է, որ Ռոբինսոնը խոստովանել է հորը, թե հենց ինքն է կրակել Քըրքի վրա Յուտայի համալսարանում տեղի ունեցած միջոցառման ընթացքում, ինչից հետո հայրը դիմել է ոստիկանությանը և հանձնել որդուն իրավապահներին։