Խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Գետափնյա բնակավայրում. ժամանել է հրշեջների 5 մարտական հաշվարկ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա բնակավայրի վարչական տարածքում գտնվող մոտ 5000 մետր տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 5000 քկմ տարածքում, որտեղ թափված է եղել մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին  ոչ միայն Երևանից, այլև Մասիս քաղաքից և հարակից գյուղերից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։