Երբ լկտիությունն է դառնում քաղաքական մշակույթի հիմքը, սկսվում է պետականության քայքայումը

Մինչև 2018 թ․ թմրանյութերի գործով անցնող իշխանական պատգամավորի պահվածքն եմ նայու, ով այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում իրեն իրավունք է վերապահում վիրավորել կին պատգամավորի։

Ես չեմ հասկանում, թե սրանք ինչու են այսքան նյարդային, բայց ամեն անգամ ինձ նյարդայնացնում է էն փաստը, որ իրենց լկտի պահվածքը վաղուց արդեն դարձել է սովորություն։

Սրանց պատճառով օրենսդիր մարմինը վերածվել է «քուչի բիսեդկայի», որտեղ իշխանական պատգամավորները անպատիժ խոսում են ինչ ուզում են։
Իսկ երբ լկտիությունն է դառնում քաղաքական մշակույթի հիմքը, այդտեղից սկսվում է պետականության քայքայումը։

Մի օր այս ամենի վերջը գալու է։ Ոչ ոք չի կարող անընդհատ խաբել հանրությանը և միևնույն ժամանակ մնալ անպատիժ։ Ամեն մարդ, հատկապես իշխանական մանդատ ունեցողը, պարտավոր է պատասխան տալ իր արարքների համար։

 

Հունան Հակոբյան