Ծիծեռնակաբերդում աշխատանքները դադարեցված են, Սաշուր Քալաշյանը այլևս չի պնդում, որ գրագետ են աշխատել…

Հայոց ցեղասպանության հուշահամալինի վերանորոգման հետ կապված՝ այսօր կրկին Ծիծեռնակաբերդում էի, որտեղ լրիվ այլ պատկեր էր։

Այս պահի դրությամբ, ԲԻԴԵՔ կազմակերպության ներկայացուցիչ Հովհաննես Եփրեմյանը, ով տարածքում էր և քննարկումներ էր անում աշխատակիցների հետ, ինձ վստահեցրեց, որ աշխատանքները դադարեցված են, փոխվել է տարածքի կահավորանքը և ընթանում են մասնագիտական քննարկումներ։ Խոսեցի նաև Arthur Tarkhanyan Center Արթուր Թարխանյան կենտրոն -ի տնօրեն՝ ճարտարապետ Anahit Tarkhanyan-ի հետ՝ մասնագիտական դաշտում կատարվողի մասով, նա էլ նույնն ասեց։

Հարգելի ՀՀ քաղաքացիներ,

Հուշահամալիրի հետ տեղի ունեցածը՝ ավելորդ անգամ ի ցույց դրեց, որ չի կարելի լռել, պահանջատեր է պետք լինել և մասնագետներն ու փորձագետները պետք է խոսեն, բացատրեն ժողովրդին կատարվողը։

Շնորհակալ եմ բոլորին, ով կանգնեց հուշարձանի կողքին։ Իշխանությունն էլ , ի վերջո, պետք է ընդունի, որ մի գործ անելուց առաջ խնդիրը բազմակողմանի պետք է դիտարկի, ուսումնասիրի և հետազոտության արդյունքների հիման վրա, գիտահեն և փաստահեն գործի, որ նման զազրելի դեպքերը բացառվեն։ Չէ որ նույն ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հուշարձանի համահեղինակ և վերակառուցման նախագծի ղեկավար՝ Սաշուր Քալաշյանը այլևս չի պնդում, որ գրագետ են աշխատել…

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը