Եվրոպան արգելում է գել լաքի մեջ առկա «թունավոր» բաղադրիչը, որը կարող է բեղմնավորման խնդիրներ առաջացնել

Եվրոպան արգելում է գել լաքի մեջ առկա «թունավոր» բաղադրիչը, որը կարող է բեղմնավորման խնդիրներ առաջացնել։ Խոսքը TPO անունով քիմիական նյութի մասին է, որը շատ է օգտագործվում գելային լաքերում՝ չորացումը արագացնելու և գույնը պահպանելու համար։ Պտղաբերության հետ կապված ռիսկերի հետևանքով այդ բաղադրիչի օգտագործումն արգելվել է Եվրոպայի մեծ մասում, բայց այն դեռևս ազատորեն օգտագործվում է Միացյալ Նահանգներում։ Այս մասին գրում է «Եվրոնյուզ»-ը։

Տրիմեթիլցենզոիլ դիֆենիլֆոսֆինի օքսիդը (TPO) այժմ պաշտոնապես արգելվել է բոլոր կոսմետիկական արտադրանքներում, այն բանից հետո, երբ Եվրամիության կարգավորող մարմիններն որակել են մարդկանց համար պոտենցիալ թունավոր նյութ։

Նյութն օգնում է գել լաքին կարծրանալ ուլտրամանուշակագույն լույսի տակ և ավելի երկար է պահպանում գույների պայծառությունը։

Մինչ արգելքը կատարվել են ուսումնսիրություններ կենդանիների վրա։ Նյութի կիրառման հետևանքով կենդանիներն ունեցել են բեղմնավորման խնդիրներ։ Հենց սա էլ ստիպել է ԵՄ-ին նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Հետազոտությունները շարունակվում են։