18-ամյա Անդրանիկ Չամիչյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Քիչ առաջ ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սա, իհարկե, ոչ լիարժեք, բայցև փոքրիկ հաղթանակ է:
Հիշեցնենք, որ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը կալանավորվել էր ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով: Իրավապահները կալանավորման համար «հիմք» էին համարել նրա մոտ առկա սթրայքբոլ խաղի պարագաները:
#ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ»,- գրում է պատգամավորը։

