ԼՂ-ից տեղահանված 120 000 մարդուց սեպտեմբերի 2-ի դրությամբ միայն 16 000–ն է ստացել ՀՀ քաղաքացիություն
Սեպտեմբերի 2-ի դրությամբ շուրջ 16 000 Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Ղազարյանը նշեց, որ 11 259 անձ ՀՀ նախագահի հրամանագրով արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն և 5000-ից ավելի անչափահաս, ովքեր ծնողների անձնագրերի փոփոխությամբ պայմանավորված ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն։
«Սա նշանակում է, որ ԼՂ մեր հայրենակիցներից 16 000 –ից ավելին արդեն ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն»։
Հիշեցնենք, որ 2023 թ-ի սեպտեմբերին 3 օրվա ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխվեց շուրջ 120 000 մարդ։

