Պուտինը բարձր է գնահատում Թրամփի ջանքերը և նրա հետ կառուցողական հարաբերությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թրամփի ջանքերը և նրա հետ կառուցողական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այժմ լավ երկխոսություն է ընթանում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է մոտ ժամանակներս խոսել Պուտինի հետ։
Նա նշել է, որ երկու առաջնորդների խոսակցությունները միշտ էլ հեշտ չեն եղել, քանի որ յուրաքանչյուրը պաշտպանում է իր երկրի շահերը։

