Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին
91 տարեկան հասակում մահացել է նորաձևության դիզայներ և ձեռնարկատեր, «Giorgio Armani» ընկերության հիմնադիր Ջորջո Արմանին։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
«Ջորջիո Արմանին մահացել է», – ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Gorgio Armani իտալական նորաձևության տան հիմնադիր-ղեկավար Ջորջիո Արմանին ծնվել է Իտալիայում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծների ընտանիքում: Նրա ծնողները փախել են Թուրքիայից:

