Հայկական ԱԷԿ-ի 2–րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար այս տարի կտրվի 13.5 մլն դրամ

2025 թ․ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար ՀՀ կառավարությունը կտրամադրի 13,5 մլն դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ 2020 թ. ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի` «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերությանը 2020–2025 թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրվելու է 63,2 մլրդ դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020-ին` 18,7 մլրդ դրամ, 2021-ին` 25 մլրդ դրամ, 2024-ին` 7 մլրդ դրամ և 2025-ին` 12,5 մլրդ դրամ։

«Ընդհանուր ծրագրի 63,2 մլրդ դրամ գումարի չափով բյուջետային վարկի շրջանակում կնքվել են 49,665 մլրդ դրամի վարկային պայմանագրեր, մնացորդը կազմում է 13,535 մլրդ դրամ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։