«Վերելք»․ Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ (տեսանյութ)

«Քաղաքականությունը պատերազմի նման չէ, Ժյունո,- Կլեբերը հետ նստեց ճոճաթոռին,- այստեղ ավելի բարդ է: Այստեղ պիտի կարողանաք ճանաչել իրական հակառակորդին, իսկ դուք իրական հակառակորդի դեմ պայքարելու փոխարեն պայքարում եք նրա կեղծապատկերի, հետևանքի, դրսևորումներից մեկի դեմ: Քանի դեռ ունակ չեք ճանաչել, թե ով է ձեր իրական հակառակորդը, ապա դուք նրան հաղթել չեք կարողանա, որքան էլ արդար լինեն ձեր նպատակները, քաջարի՝ ձեր համակիրները»:
«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը մեջբերում է իր պատմավեպերից այս հատվածը և քննում մեր քաղաքական դաշտը՝ պարզելու համար, թե որ չափով են մեր քաղգործիչները հետևում գեներալ Կլեբերի խորհրդին և կարողանո՞ւմ են արդյոք իրական հակառակորդին տարբերել նրա կեղծապատկերից։

Մանրամասները՝ տեսանյութում