Ալիևն ու Փաշինյանը նույն ուղղությամբ են նայում․ Էրդողան

Ադրբեջանն ու Հայաստանը զգալիորեն հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական փուլին։ Ալիևն ու Փաշինյանը նույն կարծիքին են։ Նրանք նույն ուղղությամբ են նայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«ՌԴ-ն և Իրանը նույնպես ի վերջո կհասկանան, որ իրենց վախերը անհիմն են»,- ասել է նա։