Ադրբեջանի սահմանապահները Հայաստանից Ադրբեջանի սահմանը հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացի են ձերբակալել

Ադրբեջանի ​​սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին՝ Սանասարի շրջանի առանձին սահմանային ստորաբաժանման տարածքում։

«Սահմանապահ պարեկը նկատել է սահմանախախտին, որը փորձում էր Հայաստանի կողմից հատել սահմանը»,-փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Դժվարլեռնային և անտառապատ տարածքում՝ դժվարանցանելի տեղանքով, իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Իրաքի քաղաքացի Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին՝ ծնված 2002 թվականին։ Այս փաստի առթիվ շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները»,-հայտնել են ​​Բաքվի սահմանապահ ծառայությունից։