Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար․ Փաշինյան
Վարչապետ Փաշինյանը Արցախի անկախության օրը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ո՞րն է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը:
Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար։
Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

