Խորհուրդ է տրվում սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով:

Կենտրոնը զգուշացնում է

Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։

Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն։

Հիշեցում 

Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է։

Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման կրել գլխարկ, ցանկալի է՝ լայնեզր:

Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք:

Կրե՛ք արևային ակնոց։

Օգտագործե՛ք հնարավորինս շատ ջուր։

Նախապատվությունը տվեք դյուրամարս սննդամթերքի, խուսափեք կծու, թթու օգտագործելուց: