ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Իրան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրավերով օգոստոսի 29-ին կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ: