Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես գիտեմ, որ սպասում են. Փաշինյան

«Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես գիտեմ, որ սպասում են, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը»,- կառավարության նիստից հետո տված ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարության մասին հարցին, թե ռուսական կողմն ուրախ կլինի Փաշինյանին տեսնել Ռուսաստանում:

Նա վստահեցրեց, որ բավականին ակտիվ փոխայցերի պրակտիկա կա, սեպտեմբերի վերջին էլ նախատեսվում է այց, բայց մինչ այդ այցը Պեկինում ՌԴ նախագահի հետ շփվելու հնարավորություն է ունենալու, որի մասին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի մասին:

Պատասխանելով ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու մասին հարցին՝ Փաշինյանն ասել է. «Գիտեք՝ ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու օրենքի ընդունումից հետո ես հայտարարել եմ, որ Եվրամիության և ԵԱՏՄ անդամակցումը միաժամանակ հնարավոր չէ: Երբ գա այդ կետը, որ ընտրությունը վերջնական լինի ու անխուսափելի, մենք կկայացնենք համապատասխան որոշում: Եթե մենք սա հայտարարում ենք պաշտոնական մակարդակում, ուրեմն հնարավոր է դուրս գալը»: