Սթիվ Ուիթկոֆն այս շաբաթ Նյու Յորքում կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը այս շաբաթ Նյու Յորքում կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ:

Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ հանդիպումը կլինի «շատ լուրջ ազդանշան»։

Ուիթկոֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ամենօրյա երկխոսություն է պահպանում Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։