Սամվել Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ փրկել են ՀԷՑ-ը. Դավիթ Ղազինյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը ժամանակին փրկել են ՀԷՑ-ը։ Այս մասին օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ մեկնաբանելով նախագահ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, թե ինքն անձամբ է խնդրել Սամվել Կարապետյանին, որ նա ձեռք բերի ՀԷՑ-ը։

«Ի պատիվ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինքը բարձրաձայնեց դրա մասին, քանի որ շատ հարցեր էին պտտվում,- ասել է Դավիթ Ղազինյանը։ -Ես ավելի վաղ ասել եմ, որ այդ ժամանակ ՀԷՑ-ը գնում էր դեպի սնանկացում և նրան ուղղակի փրկեցին։ Սամվել Կարապետյանը, լավ հասկանալով, թե ինչ բեռ է վերցնում իր վրա, այնուամենայնիվ, համաձայնեց փրկել ՀԷՑ-ը։ ՀԷՑ-ի կործանումը աղետ կլիներ երկրի տնտեսության համար», – ընդգծել է Ղազինյանը՝ հավելելով, որ ընկերությունը փրկելու համար ներդրվել է 650-700 մլրդ։

«Ես ճիշտ եմ ասում։ Սամվել Կարապետյանը և երրորդ նախագահը փրկեցին ՀԷՑ-ը։ Վիճակը շատ վատ էր։ Ես նաև այն ժամանակ էի աշխատում ընկերությունում և տեղյակ եմ  եղել ներքին իրավիճակից», – հայտնել է Ղազինյանը։