Քոբուլեթիում հայ երիտասարդ է ջրահեղձ եղել

Քոբուլեթիում ծովում երիտասարդ տղամարդու մարմին է հայտնաբերվել: Տեղեկությունը հաստատել է Վրաստանի Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարը։

Ավելի վաղ համացանցի վրացական տիրույթում տեսանյութ էր տարածվել, որում նշվում էր, որ ծով են մտել երկու երիտասարդ, մեկին հաջողվել է դուրս գալ ջրից, իսկ փրկարարները փնտրում են մյուսին։ Վրաստանից հայտնել են, երիտասարդները օտարերկրացիներ են։

Հայ օգտատերերը նշել են, որ ճանաչում էին խեղդվածին, նա 24-ամյա երիտասարդ է, անունը Սերոժ (Սերգեյ), Գառնի գյուղից։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է գյուղի վարչական ղեկավար Տիգրան Պողոսյանը։ Սերգեյ Հակոբյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։